Արդեն երկար ժամանակ է, ինչ աշակերտների հետ ծանոթանում ենք ծրագրավորման լեզուններին։ Առաջին հերթին մենք ծանոթանում ենք HTML ծրագրավորման լեզվին, որը հիմքն է։ Աշակերտների հետ առաջին հերթին ծանոթանում ենք մեր նոր դասին, իսկ հետո օրինակների միջոցով ավելի լավ ենք ամրապնդում մեր ստացած գիտելիքը։ Այսօրվա դասի ընթացքում մենք կատարում ենք ամփոփման ժամեր և այն ավելի հետաքրքիր դարձնելու համար մենք խաղացինք խաղ և այդ խաղի ընթացքում աշակերտները բաժանվեցին թիմերի և իրար բացատրում էին նախապես սովորած և գրված թեգերը, ինչպես նաև ատրիբուտները։ Խաղը անցավ շատ հետաքրքիր և աշակերտներն էին խաղում մեծ ոգևորությամբ և նրանք ավելի շատ ոգևորվում էին այն ժամանակ, երբ պետք է հաշվեինք միավորները և իմանայնք, թե, որ թիմն է ճանաչվում հաղթողը։