Ահա և իր ավարտին է մոտենում երկար սպասված ավարտական տարին։ Մեր ետևում ենք թողնում քոլեջի դասերը, առաջին ճամփորդությունները, ֆլեշմոբները ու քննությունները։ Երբ նոր էի ընդունվում քոլեջ կարծում էի թե դեռ շատ երկար ժամանակ ունեմ, սակայն հիմա չեմ կարողանում պատկերացնել որ շատ շուտով բաժանվելու եմ քոլեջիցս։ Տարեվերջը իսկապես կարևոր և լարված շրջան է, արդեն գիտակցում եմ, որ այս երեք տարիները պետք է թողնել անցյալում։ Իսկ այս ուսանողական տարիների էմոցիաները, ուրախությունները ու տխրությունները դառնալու են բոլորիս պատմության մի մասնիկը։

Այս ուսումնական տարվա մեծ հաջողություններից մեկը այն էր, որ ոչ միայն ստանում էի մասնագիտական՝ վեբ ծրագրավորմանը տիրապետելու գիտելիքներ, այլև փոխանցում էի կրտսեր սերնդին։ Վեբ ծրագրավորման դասընթացներից բացի ունեցա Դիջիթեքյան ժամանակաշրջանում դասընթացներ վարելու հնարավություն, սակայն այս անգամ դասընթացները եռաչափ մոդելներ ստեղծելու մասին էր։

Ծանոթանալու համար թե ինչ գիտելիքներ և հմտություններ եմ ձեռք բերել այս տարիների ընթացքում կարող եք անցնել այս հղումով՝ ՊՈՐՏՖՈԼԻՈ։