Ինչպես անցյալ տարիներին այս տարի նույնպես ունեցանք հունվարյան ստուգատես։ Հունվար ամիսը էլ ավելի յուրահատուկ դարձավ այս ընթացքւմ տեղի ունեցած Դիջիթեքի շնորհիվ։

Դիջիթեք 2022-ի ընթացքում ես և Օկսանան դասընթաց ենք վարել Հարավային դպրոց-պարտեզում։ Ունեցել ենք 7-10 դաս, մեկական ժամ տևողությամբ։ Երեխաներին սովորեցրեցինք աշխատել SketchUp ծրագրով։ Մեր դասնթացի օրերին ավելի լավ ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հունվար ամսվա ընթացքում ճամփորդություններն ունեին չորս ուղղություններ՝ Սևաբերդ, Ջրվեժի արգելոց, Գեղասահքի դպրոց և Լեռնանիստ։ Ես նախնտրեցի գնալ Գեղասահքի դպրոց, քանի որ այդքան էլ լավ չեմ սահում, բայց մեծ ցանկություն ունեի կրկին սահել փորձելու։

Այս ամիս ես նույնպես մասնակից եղա դասընթացներից մեկին՝ LinkedIn-ին։ Դասընթացը վարում էր Ընկեր Էլյան։ Ծրագրի մասին դեռ շատ անգամներ էի լսել, սակայն այդքան էլ չէի հասկանում ծրագրի նշանակությունը, իսկ այս դասընթացը ինձ հնարավորություն տվեց ավելի լավ ծանոթանալու ծրագրի հետ, ինչն էլ ապագայում վստահ եմ շատ պետք կգա)):

Հունվար ամսվա ընթացքում ունեցանք նաև բնագիտամաթեմատիկական ստուգատես, որի ընթացքում կատարեցինք տնտեսագիտական տեսանյութերի թեմատիկ թարգմանություն։ Թարգմանել ենք <<Ինչո՞ւ Ձեր ընկերների հետ խոսելը կարող է օգնել Ձեզ գումար խնայել>> ուսուցողական տեսանյութը։ Թարգմանությանը ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։