- Ինչ է պահանջարկը:
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակությունն է, որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով և տվյալ պահին։
2. Ներկայացնել պահանջարկի օրենքը:
Ըստ պահանջարկի օրենքի՝ ինչքան բարձր է ապրանքի գինը, այնքան ցածր է (այլ հավասար պայմաններում) պահանջարկը, և հակառակը։
3. Ինչ է առաջարկը:
Առաջարկ է կոչվում ապրանքների և ծառայությունների այն քանակը, որը պատրաստ են վաճառել արտադրողները որոշակի գնով, որոշակի ծավալով, որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
4. Ներկայացնել առաջարկի օրենքը:
Ըստ առաջարկի օրենքի՝ ինչքան բարձր է գինը, այնքան մեծ է արտադրության ծավալը։
5. Պահանջարկի և առաջարկի վրա ազդող գործոնները (գնային, ոչ գնային):
Պահանջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները
- Բնակչության եկամուտները
- Նույնանման ապրանքների պահանջարկը և գինը
- Շուկայի չափերը
- Գնորդների թիվը
- Գնորդների ճաշակը, նախասիրությունները և ազգային առանձնահատկությունները
- Սպասումները
- Գովազդը
- Եկամուտի և փոխարինման էֆեկտները
Առաջարկի արձագանքը գնի բացատրվում է նրանով, որ գնի բարձրացման դեպքում ձեռնարկությունները գործի են դնում պահուստային հզորությունները, որը բերում է առաջարկի բարձրացման։
Առաջարկի վրա ազդող ոչ գնային գործոններն են․
- արտադրության ծախքերի փոփոխությունը՝ տեխնիկական նորամուծությունների, ռեսուրսների աղբյուրների, հարկային քաղաքականության, արտադրության գործոնների արժեքի փոփոխության արդյունքում,
- ուրիշ ապրանքների գների փոփոխությունը,
- արտադրության տեխնոլոգիական կարողությունները,
- հարկերի և դոտացիաների (լրավճարների) մակարդակը,
- ճյուղի զարգացման հեռանկարները,
- բնական աղետների, քաղաքական գործողությունների․ պատերազմների ազդեցությունը առաջարկի կրճատման վրա։
6. Ներկայացնել առաջարկի և պահանջարկի կապը:
Առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետը (E) ցույց է տալիս առք ու վաճառքի այն իրական գինը (OP1), որն անվանում են <<հավասարակշռված գին>>։