1. Շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալները

Շուկայական հարաբերությունների ծագման առաջին պայմանն աշխատանքի հասարակական բաժանումն ու մասնագիտացումն է։

Շուկայական հարաբերությունների երկրորդ պայմանը սեփականության տարբեր ձևերի կամ բազմասեփականության առկայությունն է։ Բազմասեփականությունը ձևավորվում է շուկայական հարաբերությունների գոյության երրորդ անհրաժեշտ պայմանը՝ տնտեսավարող սուբյեկտների ինքնավարությունն ու ազատությունը։

Շուկայական հարաբերությունների անրհրաժեշտ պայման է նաև մրցակցությունը, որը ոչ թե հետևանք է, այլ շուկայական հարաբերությունների ծավալման և զարգացման շարժիչ խթան։

2. Սեփականության ձևերը

Ժամանակակից տնտեսական համակարգերում գործում են սեփականության հետևյալ ձևերը․

  1. Մասնավոր սեփականություն, որը տնօրինվում է առանձին անհատի կողմից և հասարակական սեփականության մյուս օբյեկտներից առանձնացված է։
  2. Անձնական սեփականություն, որը կարող է դրսևորվել սպառման առարկանների անձնական տնօրինման, անհատական աշխատանքային գործունեության ձևով։ Անձնական սեփականության հիմքն անձնական աշխատանքն է։
  3. Կոլեկտիվ սեփականություն, որի դեպքում արտադրության միջոցների և ստեղծված արդյունքի յուրացումն ունի կոլեկտիվ, խմբային ձև։
  4. Մունիցիպալ սփականություն, որը տեղական ինքնակառավարման մարմինների կամ համայնքների սեփականությունն է։
  5. Պետական սեփականություն, որի դեպքում սեփականատեր համարվում է պետությունը։

3. Շուկայական տնտեսության սուբյեկտները և օբյեկտները

Սեփականության սուբյեկտներն են մասնավոր անձիք, ֆիրմաները, հասարակական կազմակերպությունները և պետությունը։ Սեփականության հիմնական օբյեկտներն են հողը, շենքերը, կառույցները, նյութական և հոգևոր մշակույթի ստեղծագործությունները և այլն։

Սեփականության հարաբերություններն ընդգրկում են սեփականության օբյեկտների տիրապետման (յուրացման), օգտագործման ու տնօրինման ժամանակ առաջացող հարաբերությունները։

4. Բարիքի արժեքի բովանդակությունը և մեծությունը

5. Աշխատանքի բաժանման, ռեսուրսների նկատմամբ սեփականության ձևավորման անհրաժեշտությունը, արտադրողների տնտեսական առանձնացումը