Գյուղը, որի մասին կպատմեմ, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղն է։ Հենց այնտեղ է ապրում իմ մորական տատիկը, որին ես հաճախ եմ այցելում։

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Սարդարապատ

Սարդարապատը եղել է բերդ-ամրոց Երևանի խանության Սարդարապատի մահալում, այն 1819թ-ին հիմնադրել է Երևանի սարդարի (պարսկերեն նշանակում է գլխավոր, զորապետ, ընդհանուր հրամանատար ) եղբայր Հասան խանը, հիմնականում օգտագործելով Արմավիրի բլրի հինավուրց բերդի քարերը: Այստեղից էլ գյուղի անվան ստուգաբանությունը բացատրվում է` որպես սարդարի պատեր – Սարդարապատ:
Հասան Խանը նորակառույց բերդը բնակեցնում է հիմնականում Բայազեդից ու Արճեշից գաղթեցրած մոտ 500 տուն հայերով` արհեստավորներ և առևտրականներ:
Գյուղի բնակչության մեծ մասը եկել է Մուշից, Վանից, Աշակերտից:

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին անվանումը Հոկտեմբեր ) դեպի արևմուտք տարածվում է 19-րդ դարի մի հոյակերտ եկեղեցի: Տեղի բնակիչների համատեղ ուժերով եկեղեցաշինությունը սկսվել է 1865թ. և ավարտվել` 1882թ.: Բազիլիկ տիպի եկեղեցի է, լայնությունը 33 մ և երկարությունը 17 մ, տանիքը հողածածկ: Սուրբ խորանից վերև կան երկու թաքստոցներ, որտեղ ապաստանել է Հովհաննես Բաղրամյանը, երբ Սարդարապատի հերոսամարտում վիրավորվել է:
Գյուղի ժողովրդի հավաստմամբ նրան այդ թաքստոցում բուժել և խնամել են գյուղի տատիկները: Ժողովուրդը պատմում է նաև, որ այդ խորշերում ձմռանը ձյուն են հավաքել, իսկ գարնան գալուն պես վրան դոշաբ լցրել և որպես պաղպաղակ կերել:

Ըստ տեղեկությունների, եկեղեցու գերանները բերվել են Սարիղամիշից:
Ինչպես հիշում են գյուղի տարեցները, եկեղեցում պատարագ է մատուցել նաև Խրիմյան Հայրիկը:

1937թ-1980թ. եկեղեցին գործածվել է որպես հացահատիկի պահեստ:

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Սարգիս քհն. Խլղաթյանը:

Տ. Սարգիս քհն. Խլղաթյան