1.”Подмена”
Փոխարինում

«Որդուն գտնելու համար նա արեց այն, ինչը ոչ ոք չէր համարձակվում»

Մայրական բնազդ՝ բնությունից կնոջը տրված ամենահզոր առանձնահատկություններից մեկը:
Ֆիլմը իրականում ծանր էր, մանավանդ երբ հիշում ես, որ ֆիլմը որդուն կորցրած մոր մասին իրական պատմություն էր: Հանգամանքները կարող են մարդու հետ անել ծայրահեղը, մանավանդ երբ նա մնում է մենակ: Ֆիլմը ցույց է տալիս շատ զգացմունքներ՝ սկսված ջերմությունից և սիրուց մինչև արհամարհանքը և ատելությունը, եթե ուշադիր նայեք, կարող եք ինքներդ ձեզ վրա զգալ այդ զգացողությունները: Ֆիլմը ուղղակի գլուխգործոց էր, բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել այս ֆիլմը:

2.”Призрачная красота”
Անտեսանելի գեղեցկություն

«Ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ափսոսում ենք, որ քիչ ժամանակ ունենք, և վախենում ենք մահից»:

Երեք վերացական հասկացությունները՝ սերը, ժամանակը և մահը պետք է վերադարձնեին գլխավոր հերոսին՝ խոշոր և հաջողակ գովազդային գործակալության սեփականատիրոջը, հսկայական կորստից հետո: Նա ապրում էր կիսամոռացված վիճակում և չէր ցանկանում համակերպվել իրականության հետ: Երեք գործընկերները, փորձում էին օգնել վերադարձնել գլխավոր հերոսին՝ Հովարդին իր նախկին կյանքին, և փրկել գովազդային գործակալությունը: Ֆիլմը սովորեցնում է այն, որ անգամ դժվարին պահերին չպետք է կորցնել «անտեսանելի գեղեցկությունը» տեսնելու ունակությունը և ապրած լավ պահերն ու հիշողությունները♥:

3.”Невидимый гость”
Անտեսանելի հյուրը

«Յուրաքանչյուր պատմություն ունի երկու կողմ: Ճշմարտությունը-միայն մեկն է»

Երիտասարդ, հարուստ, հաջողակ և անդիմադրելի գործարար, այդպիսին էր ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ադրիան Դորաինը: Նա հայտնվում է ծանր իրավիճակում, որի հետևանքը կարող էր շատ բացասական անդրադառնալ նրա կարիերայի, անձնական կյանքի և ընդհանուր առմամբ նրա ապագայի վրա: Մեկ պատահական ավտովթարը կարող է ամբողջովին ձեր անդորրությունը խախտել: Մեկ դավաճանությունը՝ ընտանիք քանդել: Մեկ սուտը՝ կստիպի ինքներդ ձեզ հավատալ ասվածին այնպես, որ վերջում այլևս չեք հասկանա. որտե՞ղ է ճշմարտությունը և որտե՞ղ է անդորրությունը: Եվ ու՞մ կարող ես ընդհանրապես վստահել: Երբ կորցնում ես հարազատ մարդուն, էլ չես հավատում արդարադատությանը, դու ինքդ ես սկսում դա տնօրինել: Դա էր Ֆելիքսի և Էլվիրայի պատմությունը, որոնք կորցրել էին սեփական որդուն: Վիրջինիայա Գուդմանի՝ փաստաբանի խոսքերով. «ճշմարտությունը դետալների մեջ է. Փաստերը կարևոր են», չնայած, որ վերջին դրվագն ինձ ամենաշատն ափշեցրեց, սակայն հենց դրանից էլ ելնելով պարզ դարձավ ֆիլմի անունի նշանակիւթյունը, թե ով էր այդ անտեսանելի հյուրը:

4.՚՚Чудо
Հրաշք

«Ընտրություն կատարելով արդարության և բարության միջև, ընտրիր բարությունը»

Իրականում «Հրաշք» ֆիլմի հոլովակը վաղուց էի տեսել, սակայն այդպես էլ չէի դիտել։ Ֆիլմը գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի մասին է։ Սա անհավատալի ֆիլմ էր, ամենաանկեղծ ու հոգեբանական ֆիլմը։ Երկու ժամվա ընթացքում զգում ես տարբեր ապրումներ ու հույզեր՝ ուրախություն, երջանկություն, տխրություն, իսկ որոշ պահերի առանց արցունքների դիտելը հնարավոր չէ: Լավ ծնողներ, լավ ընկերներ և լավ ուսուցիչներ՝ տա այն է ինչ յուրաքանչյուրիս համար կարևոր է։ Եվ չէ որ բարությունը ավելի լավն է գեղեցկությունից)։

5.”Это чертово сердце”
Այս անիծված սիրտը

«Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը, մեր գործը՝ լինել երջանիկ այսօր»

Երկու տարբեր մարդիկ՝ երկու տարբեր աշխարհներից։ Երկուսն էլ ոչ իրենց կամքով պետք է հանդիպեին, իրար օգնելու համար։ Մտածում ես թե ինչով կարող էին այս երկուսը օգնել իրար, սակայն դիտելով հասկանում ես, որ շաատ բաներով։ Ֆիլմը հուզիչ էր, էմոցիոնալ, նաև զվարճալի պահերով։ Ֆիլմն օգնում է հասկանալ կյանքի յուրաքանչյուր պահի արժեքը։ Գոնե մեկ անգամ արժե դիտել։

6.”Семьянин”
Ընտանիքի մարդը

«Բանկը, որի անունը «հավատարմություն» է, շատ լուրջ բանկ է։ Արժե մեկ դեպի դուրս ներդրում կատարել, և վերջ՝ բոլոր հաշիվները փակվում է»

Հաճախ կյանքում լինում են պահեր, որ ընտրության առաջ ես կանգում ընտանիքի և կարիերայի միջև։ Ընտրություն՝ ինչքան շատ բան կա այս բառի մեջ։ Ինչքան շատ է լինում երբ սխալ ընտրություն ես կատարում, իսկ հետո հետ ես նայում կոտրված սրտով ու մտածում. «Եթե մենք կարողանայինք հետ վերադառնալ…»։ Ֆիլմը ցույց է տալիս որ հաջողակ կարիերայի ժամանակ երջանկությունը փողի մեջ չէ։ Եվ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար՝ սիրող կին, երեխաներ, հարմարավետ տուն և մշտական աշխատանք։