Դասի հղումը։

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:

Կրոնը շարունակում է կարեւոր դեր խաղալ մարդկանց անձնական, հոգեւոր եւ ընտանեկան կյանքում: Զգալի է կրոնի ազդեցությունը էթնոսների ձեւավորման, նրանց մշակույթի ու պետականության զարգացման գործում եւ միջազգային հարաբերություններում:
Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա:
Այսպես՝ մահմեդականությունը եւ հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը եւ բազմազավակությունը, կաթոլիկությունը եւ մահմեդականությունն արգելում են հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:

  1. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Կրոնական եւ էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում էթնիկական եւ կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:
Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:
Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են համաշխարհայինի եւ ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամը) եւ բուդդայականությունը: Քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունել են հայե
րը 301 թ.: Դավանորդների թիվը XXI դ. սկզբներին կազմում է շուրջ 1,9 մլրդ մարդ ¥աղ. 13¤: Նրանք հիմնականում ապրում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում ու Ասիայի մի քանի երկրներում:

3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:

Քրիստոնեության առավել տարածված եւ արագ աճող ուղղությունը կաթոլիկությունն է, որի դավանորդների թիվն անցնում է 1 մլրդ մարդուց: Կաթոլիկությունն իշխող կրոն է մեծ թվով եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում եւ այլն: Սակայն ներկայումս կաթոլիկների թվով առաջատարը Լատինական Ամերիկան է: Կաթոլիկների թվով աշխարհի ամենամեծ

երկիրը Բրազիլիան է: Մեծ թվով կաթոլիկներ են ապրում ԱՄՆ–ում եւ Կանադայում, Կենտրոնական Աֆրիկայի երկրներում (Կոնգո, Մոզամբիկ եւ այլն), ասիական երկիրներից՝ Ֆիլիպիններում:
Կաթոլիկությունը դարձել է արեւմտյան քաղաքակրթության հոգեւոր հիմքը: Կաթոլիկ եկեղեցին գլխավորում է Հռոմի պապը, որի նստավայրը Վատիկանն է:
Քրիստոնեության ուղղություններից հետեւորդների թվով եւ տարածական ընդգրկվածությամբ երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ): Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ եվրոպական երկրներում: Բողոքականների թվով աշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաեւ Բրիտանական կղզիներից վերաբնակեցված այլ երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս, Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս եւ այլն): Ուղղափառությունը դարձել է արեւելյան սլավոնական քաղաքակրթության հոգեւոր հիմքը: Քրիստոնեության առանձին ճյուղ է Հայ առաքելական եկեղեցին, որի դավանորդների թիվն անցել է 6 մլն–ից: Այն իշխող կրոն է Հայաստանի Հանրապետությունում: Տարածված է նաեւ Ասիայի, Եվրոպայի եւ Ամերիկայի հայաշատ երկրներում:

4․ Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետեւորդներ ունեն Հնդկաստանում՝ հինդուիզմը, Չինաստանում՝ կոնֆուցիականությունը եւ դաոսականությունը, Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետեւորդ Իսրայելում, ԱՄՆ–ում եւ հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝ ֆետիշիզմը տարածված է արեւադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի հնդկացի ների եւ Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդների մոտ: