Առաջադրանքներ.
- Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:
- Խնամել տան կանաչող պատշգամբները
- Ներկայացնել պատշգամբի բույսերի տեսակները
- Ցույց տալ և սովորեցել բույսերի ճիշտ մշակման ձևը
- Նախագծի ընթացքը տեսանկարահանել և ստեղծել ուսումնական նյութ
Քանի որ երկրում սկսվել է կարանտին ես եկա տատիկիս տուն, այդ իսկ պատճառով կներկայացնեմ տատիկիս կանաչ անկյուններից մի քանիսը։

Կակաչ Այն պատկանում է շիկացման բազմամյա տոհմերի սեռին և շուշանի ընտանիքին: Այս ծաղիկը շատ տարածված է, և ուրախ է աճեցնել որպես ծաղիկների աճեցում մասնավոր բակերում, ինչպես նաև մասնագետներ արդյունաբերական մասշտաբով:

Նարգիզի բոլոր տեսակները թունավոր են։ Սոխուկներն ու տերևները պարունակում են լիկորին ալկալոիդ, որն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող, նաև բրոնխային գեղձերի արտազատությունն ուժեղացնող հատկություններ։ Հայտնի է մոտ 60 տեսակ։ ՀՀ-ում բնության մեջ չի հանդիպում։ Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում։

Յասամանը մինչև 5-7 մ բարձրությամբ թուփ է, երբեմն` ծառ, պատկանում է ձիթենազգիների ընտանիքին։ Բնության մեջ հանդիպում են յասամանի մոտ 30 տեսակներ։Գիտական անվանումն է` Syrinda=խողովակ, հայերեն այլ ձևով անվանում են եղրևանի և շեփորուկ։ Յասամանի տերևները բացվում են վաղ գարնանը և չեն դեղնում աշնանը, իսկ պտուղները ձմեռում են թփի վրա։ Ծաղկաթերթերը չորսն են, հազվադեպ` հինգը։ Ըստ ավանդազրույցի` նման ծաղիկ գտնողին մեծ հաջողություն է սպասվում։
Յասամանի բողբոջը մթերում են վաղ գարնանը, ծաղկաբույլերը` ծաղկման սկզբում` ճյուղերի հետ, տերևը` հունիսի վերջում։ Հումքը չորացնում են օդափոխվող ծածկի տակ, ծաղկաբույլերը` կախված, իսկ բողբոջը և տերևը` բարակ շերտով փռված։ Բուժիչ հատկություններ ունեն նաև մատղաշ ճյուղերը, որոնք պետք է հավաքել հյութաշարժման շրջանում` վաղ գարնանը։
Բույսն ունի ջերմիջեցնող, քրտնամուղ, հակամանրէ, հակաբորբոքային, ցավամոքիչ, միզամուղ հատկություններ։
Ահա մի հատված թե ինչպես եմ խնամում մեր բակի կանաչող անկյուններից մեկը։